• Ախտահանող անձեռոցիկներ Էքստրասեպտիկ

    Նախատեսված են բժշկական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների,մանկապարտեզների,դպրոցների,գեղեցկության ոլորտի ձեռնարկությունների համար։ Հարմար է մակերեսների և կահավորանքի, բժշկական սարքավորումների, խաղալիքների, սպորտային սարքավորումների, սենսորների, բժշկական ձեռնոցների, ձեռքերի մաշկի ախտահանման համար: Նրանք ունեն 5 ժամ տևողությամբ հակամանրէային ազդեցություն:

     

    Տուփ․ 120 հատ տուփում

  • Ախտահանող անձեռոցիկներ Միկրոսեպտիկ էքսպրես

    «Միկրոսեպտիկ էքսպրես» ախտահանող անձեռոցիկները հագեցված են հատուկ բարձր ալկոհոլ պարունակող բաղադրությամբ, ինչը կարևոր է վարակների սրման ժամանակ։Անձեռոցիկներն ունեն հակամանրէային ակտիվություն (ներառյալ  տուբերկուլոզի միկոբակտերիաները),ակտիվ են վարակների նկատմամբ (ներառյալ հեպատիտ և ՄԻԱՎ վարակները),ինչպես նաև ախտածին սնկերը։ «Միկրոսեպտիկ էքսպրես» անձեռոցիկները ունիվերսալ են, օգտագործվում են վիրաբուժական և ներարկման հատվածները մշակելիս, մասնագետի ձեռնոցները,աշխատանքային փոքր մակերեսները, բժշկական սարքերը  (ոչ մի դեպքում գործիքները) վերամշակելու (ախտահանելու) համար, ինչպես նաև ոտնաթաթերը պրոֆիլակտիկ մշակելիս։

     

    Տուփ․ 250 հատ տուփում

  • Ախտահանող անձեռոցիկներ Օպտիդեզ

    Նախատեսված են բժշկական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների,մանկապարտեզների,դպրոցների,վարսահարդարման,մերսման, կոսմետիկ և գեղեցկության սրահների,հյուրանոցների,լվացքատների համար։ Հարմար են մակերեսների և կահավորանքի, բժշկական սարքավորումների մակերեսների, տվիչների,կահույքի,տեխնիկայի,սոլյարիի,ձեռնոցների,ձեռքերի մաշկի,ոտնաթաթերի մշակման համար:

     

    Տուփ․ 250 հատ տուփում

  • Ախտահանող հեղուկ օճառ Դեզիկվարտ

    Հարմար է վիրաբուժների և բուժաշխատողների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար։Ունի 1 ժամ տևողությամբ հակամանրէային ազդեցություն:Միջոցի pH-ը՝  5,0 – 7,0 միավոր է։

     

    Տուփ․ 5լ 

  • Ախտահանող հեղուկ օճառ Չիստոդեզ

    Չիստոդեզ ախտահանող հեղուկ օճառը պարունակում է իր մեջ տրիկլոզան և խոնավացնող հավելանյութեր,նրբորեն մաքրում և խնամում է ձեռքերի մաշկը։Միջոցն ունիվերսալ է,և հարմար է բժշկական հաստատությունների,քաղաքային ձեռնարկությունների,ինչպես նաև վարսահարդարման, գեղեցկության և ՍՊԱ սրահների անձնակազմերի օգտագործման համար։Օճառն ունի հակաբակտերիալ ակտիվություն՝ գրամ-դրական (բացի տուբերկուլոզի միկոբակտերիաները),գրամ-բացասական բակտերիաների և Կանդիդաի նկատմամբ։

     

    Տուփ․ 1լ, 500մլ 

    2,250.00 AMD3,210.00 AMD
  • Ախտահանող միջոց Դեզամին Էքստրա

    Ապրանքը պատրաստի օգտագործման համար նախատեսված հակասեպտիկ միջոց է՝ թափանցիկ հեղուկի տեսքով,գրեթե առանց հոտ կամ ավելացված նյութի բույրով։Որպես ակտիվ բաղադրիչներ պարունակում է՝ պոլիէքսամեթիլեն գուանիդինի հիդրոքլորիդ 0,5% և դիդեցիլդիմեթիլամոնիումի քլորիդ 0,5%,այն իր մեջ պարունակում է նաև ֆունկցիոնալ հավելանյութեր,այդ թվում նաև ձեռքերի մաշկը փափկեցնող բաղադրիչներ։ Դեզամին Էքստրան ունի հակամանրէային ակտիվություն՝ գրամ-դրական և գրամ-բացասական բակտերիաների (ներառյալ ներհիվանդանոցային վարակների գրգռիչները,տուբերկուլոզի միկոբակտերիաները,աղիքային վարակնրը), վիրուսների (ներառյալ ադենովիրուսները,գրիպի և պարագրիպի վիրուսները,թռչնի և խոզի գրիպերը և այլ տեսակի գրիպի վիրուները, սուր շնչառական վարակների գրգռիչները,էնտերովիրուսները,ռոտավիրուսները,պոլիոմիելիտի վիրուսը,էնտերալ և պարենտերալ հեպատիտի վիրուսները,հերպեսը,թոքաբորբը և ՄԻԱվ վարակները։), Կանդիդա և Տրիխոֆիտոն սնկերի դեմ։Միջոցն օժտված է մինչև 5 ժամ երկարատև հակամանրէային ազդեցությամբ:

     

    Տուփ․ 1լ 

  • Ախտահանող միջոց Սեպտոլիտ-Հակասեպտիկ

    Պատրաստի ախտահանող միջոց՝ ձեռքերի մշակման, և մակերեսների ախտահանման համար՝ իզոպրոպիլ ալկոհոլի (70%) հիմքով։Պարունակում է ՉԱՄ,որպես սիներգիական հավելանյութ՝ գործողությունը երկարատև դարձնելու համար,ինչպես նաև բույր և հավելանյութեր՝ ձեռքերի մաշկը փափկացնելու համար։

    Ակտիվ բաղադրիչներ՝ իզոպրոպիլ ալկոհոլ 70%, դիդեցիլդիմեթիլամոնիում քլորիդ 0.23%: Նախատեսված է սենյակներում փոքր կամ դժվար հասանելի մակերեսների, բժշկական սարքերի և սարքավորումների մակերեսների, օպտիկական սարքերի, սարքավորումների, ախտորոշիչ սարքավորումների հաղորդիչների, աշխատակազմի նեոպրենից,նիտրիլից և այլ մատերիալներից պատրաստված՝ սպիրտների նկատմամբ դիմացկուն ձեռնոցների, համակարգչային և այլ գրասենյակային սարքավորումների, շտապօգնության և սանիտարական մեքենաների սարքավորումների և մակերեսների, ռետինե և պոլիպրոպիլենային գորգերի, կոշիկների՝  սնկային հիվանդությունների պրոֆիլակտիկայի և այլ օբյեկտների համար,որոնք պահանջում են արագ ախտահանում և չորացում, սնկային հիվանդությունները կանխելու համար` ոտնաթաթերի մշակումների ,բժշկական անձնակազմի ձեռքերի հիգիենիկ մշակումների,ներարկվող հատվածների,վիրաբուժական հատվածների,դոնորների արմունկների,կենցաղում կիրառման համար։

     

    Տուփ․1 լ, 100մլ, 200մլ, 750 մլ 

    2,940.00 AMD11,550.00 AMD
  • Էսթիլոդեզ լյուքս հակասեպտիկ

    Ալկոհոլային հակասեպտիկը նախատեսված է ձեռքերի հիգիենիկ մշակման համար։Բացի այդ,հարմար է ոտնաթաթերի մշակման համար՝ սնկային հիվանդությունները կանխելու նպատակով։Ունի բարձր հակամանրէային ակտիվություն,չի առաջացնում ալերգիա,մաշկի չորություն ր գրգռում։Պարունակում է մաշկը խնամող խոնավեցնող միջոցներ։Ունի երկարատև ադեցություն,չի պահանջում ձեռքերի հաճախակի լվացում։

     

    Տուփ․ 1լ, 200մլ 

  • Հակասեպտիկ անձեռոցիկներ Դիասեպտիկ 30C

    Ախտահանող և հակասեպտիկ ալկոհոլ պարունակող անձեռոցիկներ՝ մաշկի,սարքերի և սարքավորումների համար։չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։

     

    Տուփ․60 հատ տուփում

  • Հակասեպտիկ Ասեպտ Պրո

    Մաշկի հակասեպտիկը նախատեսված է վիրաբույժների և բուժաշխատողների ձեռքերի մշակման, ոտնաթաթերի հիգիենիկ և ներարկման հատվածի մաշկի մշակման, ձեռնոցների ախտահանման համար: Թույլատրվում է փոքր աշխատանքային մակերեսների,բժշկական սարքերի,տվիչների,ուլտրաձայնային տվիչների,ֆոնենդոսկոպների արագ ախտահանման համար, որոնք աղտոտված չեն կենսաբանական հեղուկներով:Ունի երկարատև ազդեցություն` 6 ժամ: Բաղադրությունը՝ 70% պրոպիլային սպիրտ, ջրածնի պերօքսիդ, քլորհեքսիդին և բիսաբոլոլ:

     

    Տուփ․ 1լ 

  • Հակասեպտիկ գել Դիասեպտիկ 40

    Գելի տեսքով պատրաստի հակասեպտիկ միջոց նախատեսված՝ կոսմետիկ պրոցեդուրաներից,պեդիկյուրից, մանիկյուրից, մերսումից, դաջվածքից և պիրսինգից առաջ մաշկի հիգիենիկ մշակման համար։Առնվազն երեք ժամ երկարատև էֆեկտ:Ակտիվ նյութի պարունակությունը կազմում է 40%:Ազդեցությունը՝ 30 վայրկյանից սկսված:

     

    Տուփ․ 250մլ 

  • Հակասեպտիկ Դիասեպտիկ 30

    Պատրաստի հակասեպտիկ միջոց նախատեսված՝ կոսմետիկ պրոցեդուրաներից,պեդիկյուրից, մանիկյուրից, մերսումից, դաջվածքից և պիրսինգից առաջ մաշկի հիգիենիկ մշակման համար։Պարունակում է իզոպրոպանոլ,չորրորդական ամոնիումի միացություններ,որոնք միասին ոչնչացնում են վիրուսները,սնկերը և մանրէները,այդ թվում տուբերկուլոզի պաթոգենները։Բաղադրության մեջ մտնող վիտամին E-ն պաշտպանում է մաշկը ագրեսիվ ազդեցություններից։Առնվազն երեք ժամ տևող ազդեցություն: Տարաներն ըստ ընտրության. 100մլ, 250մլ՝  հարմար սփրեյի տեսքով և 1լ՝ տնտեսելու համար:

     

    Տուփ․ 1լ, 100մլ, 250մլ 

    3,210.00 AMD6,950.00 AMD

    Հակասեպտիկ Դիասեպտիկ 30

    3,210.00 AMD6,950.00 AMD

Main Menu