• Ազոպիրամ-հավաքածու

    Ազոպիրամ-հավաքածուի ռեակտիվները նախատեսված են բժշկական գործիքների նախնական ախտահանումը հսկելու համար։Հավաքածուն հաշվարկած է 100մլ աշխատանքային ռեակտիվ պատրաստելու համար:Օգտագործվում է արյան մնացորդները,ժանգի հետքերը,լվացքի փոշին,օքսիդացնող նյութերը և թթուները հայտնաբերելու համար։

     

     

  • Ազոֆենոլ-Պրիմա-Ազոպիրամ

    Բժշկական գործիքների նախնական մշակման համար նախատեսված ռեակտիվների հավաքածու,որը որոշում է ախտահանված արտադրանքի վրա թաքնված արյան հետքերի, ինչպես նաև լվացող միջոցների ալկալային բաղադրիչների մնացորդների առկայությունը:

     

    Տուփ․ 1 հատ տուփում

  • Ալամինոլ ախտահանման համար

    Ունիվերսալ խտացված ախտահանող միջոց մակերեսների, գործիքների և օբյեկտների,ինչպես նաև հագուստի և սպիտակեղենի համար։Բաղադրության մեջ մտնում է գլիկոքսալ,որն ունի 2-րդ դասի վտանգ,բարձր ինհալացիոն վտանգ,ունի ամրապնդող ազդեցություն։Չի օգտագործվում կենդանիների և մարդկանց ներկայությամբ։

     

    Տուփ․ 1լ 

  • Ախտահանող անձեռոցիկներ Միկրոսեպտիկ էքսպրես

    «Միկրոսեպտիկ էքսպրես» ախտահանող անձեռոցիկները հագեցված են հատուկ բարձր ալկոհոլ պարունակող բաղադրությամբ, ինչը կարևոր է վարակների սրման ժամանակ։Անձեռոցիկներն ունեն հակամանրէային ակտիվություն (ներառյալ  տուբերկուլոզի միկոբակտերիաները),ակտիվ են վարակների նկատմամբ (ներառյալ հեպատիտ և ՄԻԱՎ վարակները),ինչպես նաև ախտածին սնկերը։ «Միկրոսեպտիկ էքսպրես» անձեռոցիկները ունիվերսալ են, օգտագործվում են վիրաբուժական և ներարկման հատվածները մշակելիս, մասնագետի ձեռնոցները,աշխատանքային փոքր մակերեսները, բժշկական սարքերը  (ոչ մի դեպքում գործիքները) վերամշակելու (ախտահանելու) համար, ինչպես նաև ոտնաթաթերը պրոֆիլակտիկ մշակելիս։

     

    Տուփ․ 250 հատ տուփում

  • Ախտահանող հեղուկ օճառ Չիստոդեզ

    Չիստոդեզ ախտահանող հեղուկ օճառը պարունակում է իր մեջ տրիկլոզան և խոնավացնող հավելանյութեր,նրբորեն մաքրում և խնամում է ձեռքերի մաշկը։Միջոցն ունիվերսալ է,և հարմար է բժշկական հաստատությունների,քաղաքային ձեռնարկությունների,ինչպես նաև վարսահարդարման, գեղեցկության և ՍՊԱ սրահների անձնակազմերի օգտագործման համար։Օճառն ունի հակաբակտերիալ ակտիվություն՝ գրամ-դրական (բացի տուբերկուլոզի միկոբակտերիաները),գրամ-բացասական բակտերիաների և Կանդիդաի նկատմամբ։

     

    Տուփ․ 1լ, 500մլ 

    2,250.00 AMD3,210.00 AMD
  • Ախտահանող միջոց Դեզամին Էքստրա

    Ապրանքը պատրաստի օգտագործման համար նախատեսված հակասեպտիկ միջոց է՝ թափանցիկ հեղուկի տեսքով,գրեթե առանց հոտ կամ ավելացված նյութի բույրով։Որպես ակտիվ բաղադրիչներ պարունակում է՝ պոլիէքսամեթիլեն գուանիդինի հիդրոքլորիդ 0,5% և դիդեցիլդիմեթիլամոնիումի քլորիդ 0,5%,այն իր մեջ պարունակում է նաև ֆունկցիոնալ հավելանյութեր,այդ թվում նաև ձեռքերի մաշկը փափկեցնող բաղադրիչներ։ Դեզամին Էքստրան ունի հակամանրէային ակտիվություն՝ գրամ-դրական և գրամ-բացասական բակտերիաների (ներառյալ ներհիվանդանոցային վարակների գրգռիչները,տուբերկուլոզի միկոբակտերիաները,աղիքային վարակնրը), վիրուսների (ներառյալ ադենովիրուսները,գրիպի և պարագրիպի վիրուսները,թռչնի և խոզի գրիպերը և այլ տեսակի գրիպի վիրուները, սուր շնչառական վարակների գրգռիչները,էնտերովիրուսները,ռոտավիրուսները,պոլիոմիելիտի վիրուսը,էնտերալ և պարենտերալ հեպատիտի վիրուսները,հերպեսը,թոքաբորբը և ՄԻԱվ վարակները։), Կանդիդա և Տրիխոֆիտոն սնկերի դեմ։Միջոցն օժտված է մինչև 5 ժամ երկարատև հակամանրէային ազդեցությամբ:

     

    Տուփ․ 1լ 

  • Ախտահանող միջոց Սեպտոլիտ-Հակասեպտիկ

    Պատրաստի ախտահանող միջոց՝ ձեռքերի մշակման, և մակերեսների ախտահանման համար՝ իզոպրոպիլ ալկոհոլի (70%) հիմքով։Պարունակում է ՉԱՄ,որպես սիներգիական հավելանյութ՝ գործողությունը երկարատև դարձնելու համար,ինչպես նաև բույր և հավելանյութեր՝ ձեռքերի մաշկը փափկացնելու համար։

    Ակտիվ բաղադրիչներ՝ իզոպրոպիլ ալկոհոլ 70%, դիդեցիլդիմեթիլամոնիում քլորիդ 0.23%: Նախատեսված է սենյակներում փոքր կամ դժվար հասանելի մակերեսների, բժշկական սարքերի և սարքավորումների մակերեսների, օպտիկական սարքերի, սարքավորումների, ախտորոշիչ սարքավորումների հաղորդիչների, աշխատակազմի նեոպրենից,նիտրիլից և այլ մատերիալներից պատրաստված՝ սպիրտների նկատմամբ դիմացկուն ձեռնոցների, համակարգչային և այլ գրասենյակային սարքավորումների, շտապօգնության և սանիտարական մեքենաների սարքավորումների և մակերեսների, ռետինե և պոլիպրոպիլենային գորգերի, կոշիկների՝  սնկային հիվանդությունների պրոֆիլակտիկայի և այլ օբյեկտների համար,որոնք պահանջում են արագ ախտահանում և չորացում, սնկային հիվանդությունները կանխելու համար` ոտնաթաթերի մշակումների ,բժշկական անձնակազմի ձեռքերի հիգիենիկ մշակումների,ներարկվող հատվածների,վիրաբուժական հատվածների,դոնորների արմունկների,կենցաղում կիրառման համար։

     

    Տուփ․1 լ, 100մլ, 200մլ, 750 մլ 

    2,940.00 AMD11,550.00 AMD
  • Գործիքը ախտահանող միջոց «Սֆերա ինստրում»

    Մաքրում է գործիքը շագանակագույն հետքից,ինչը առաջանում է սխալ մշակման արդյունքում(ախտահանում և ստերիլիզացիա)։

     

    Տուփ․ 750մլ 

  • Էսթիլոդեզ ախտահանող անձեռոցիկներ

    Անձեռոցիկները նախատեսված են բժշկական սարքավորումները (ուլտրաձայնային սարքերը, ֆոնենդոսկոպները, ատամնաբուժական գործիքների գլխիկները), ինչպես նաև գեղեցկության ոլորտի օբյեկտներում՝ աթոռները, բազկաթոռները և կահույքի աշխատանքային մակերեսները, սոլյարիի սրահները և դրանց լամպերը մաքրելու և ախտահանելու համար: Բացի այդ, դրանք հարմար են կոշիկների ներքին մակերեսը մշակելու համար` սնկային հիվանդությունները կանխելու համար: Անձեռոցիկները ակտիվ են բակտերիաների, վիրուսների և Կանդիդա տեսակի սնկերի դեմ:

     

    Տուփ․ 60 հատ տուփում

  • Էսթիլոդեզ խտանյութ

    Ունիվերսալ հզոր ախտահանիչ միջոց սոցիալական և բժշկական հաստատությունների,գեղեցկության ոլորտների,հասարակական հիմնարկների համար։Նախատեսված է ցանկացած մատերիալներից մակերեսների,ինչպես նաև մասնագիտական սարքավորումների (օր․՝ սանրերի,խոզանակների,մկրատների,բժշկական և մասագիտական գործիքների և այլն),հագուստի և սպիտակեղենի ախտահանման համար։Բացի այդ,այն հարմար է թափոնների (այդ թվում մեկանգամյա օգտագործման արտադրանքների),մաքրման գույքի և բազմանգամյա սպիտակեղենների համար։Ունի չորրորդ դասի անվտանգություն։Միջոցն օգտագործման համար շատ տնտեսող է։Ապրանքի մանրամասն նկարագրության և դրա առավելությունների մասին տե՛ս ապրանքի էջում:

     

    Տուփ․ 1լ, 5լ 

    6,200.00 AMD28,000.00 AMD

    Էսթիլոդեզ խտանյութ

    6,200.00 AMD28,000.00 AMD
  • Ինդիկատորային շերտեր Էսթիլոդեզ

    Ինդիկատորային շերտերը նախատեսված են ախտահանող Էսթիլոդեզ խտանյութի պատրաստի լուծույթների խտությունը որոշելու համար։Շերտերը թույլ են տալիս արագորեն հաըտնաբերել սխալ պատրաստված կամ երկար պահված լուծույթները,ախտորոշման ընթացքում նվազեցնում են մարդու գործոնի ազդեցությունը,թույլ տալով անհապաղ հայտնաբերել կեղծված լուծույթը։

     

    Տուփ․25 հատ տուփում

  • Ինդիկատորային շերտեր Չիստոդեզ

    Ինդիկատորային շերտերը նախատեսված են ախտահանող Չիստոդեզ խտանյութի պատրաստի լուծույթների խտությունը որոշելու համար։Շերտերը թույլ են տալիս արագորեն հաըտնաբերել սխալ պատրաստված կամ երկար պահված լուծույթները,ախտորոշման ընթացքում նվազեցնում են մարդու գործոնի ազդեցությունը,թույլ տալով անհապաղ հայտնաբերել կեղծված լուծույթը։

     

    Տուփ․ 50 հատ տուփում

Main Menu